cf. Բազմագլխեան.
πολυκέφαλος multa habens capita Որոյ են բազում գլուխք. որ եւ ասի ԲԱԶՄԱԳԼԽԵԱՆ, ԲԱԶՄԱԳԼԽԻ. շատ գլխով, գլուխը շատ.
Գօտի ածել ընդ մէջ. քանզի տեղին այն ի մսուր համարեալ է բազմագլուխ պաճարին՝ ի մեղն ցանկութեան։ Վասն բազմագլուխ գազանին՝ ցանկութեան. (Փիլ. ել.։)
Բազմագլուխ գազան՝ ցանկութիւնն. (Եղիշ. խաչել.։)
Զոր ոմանք բազմագլուխ գազան կարգեցին զպարարումն մարմնոյն, տե՛ս զի նոքա նախ զնա սպանին. (Եղիշ. երէց.)
Գլխատեսցո՛ւք այսուհետեւ զբազմագլուխ գազանն (զնախանձ). քանզի բազում կերպարանք են չարակնութեանն։ Չա՛ր է փառաց ցանկութիւն, եւ բուռն գազան է զայրացեալ եւ բազմագլուխ. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ.։)
Բազմագլուխ վիշապ. (Ճ. ՟Ա.։)
Բազմագլուխ ախտք. (Պիտ.։)